Մեր Մասին

aranea_logo «ԱՐԱՆԵԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) հիմնադրվել է 2007թ. դեկտեմբերի 10-ին: Գլխավոր գրասենյակը գործում է Արարատի մարզի Արարատ քաղաքում: Մատուցում է լայնաշերտ ինտերնետ ծառայություններ և IP հեռուստատեսություն ողջ Արարատի մարզում: Ընկերությունն ունի վաճառքի և սպասարկման սրահներ մարզի չորս քաղաքներում, որտեղ բաժանորդները կարող են տեղեկանալ ընկերության մասին իրենց հետաքրքրող յուրաքանչյուր ինֆորմացիայի, կատարել վճարումներ, կնքել պայմանագրեր, ինչպես նաև գնել համակարգչային տեխնիկա և այլ աքսեսուարներ: Ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումն ապահովելու համար Արանեայի կողմից պարբերաբար իրականացվում են ցանցի բարելավման, թերությունների և անսարքությունների վերացման աշխատանքներ: 2014թ., մարզի ամբողջ տարածքով ունենալով սփռված օպտիկամանրաթելային ծածկույթ, Արանեա ընկերությունն իրականացրեց իր կարևորագույն ծրագրերից մեկը՝ IP հեռուստատեսության մատուցման ծառայությունը : image01IPTV –ին իր տեխնիկական, որակական և ֆունկցիոնալ բնութագրերով էապես տարբերվում է մնացած բոլոր տեխնոլոգիաներով մատուցվող հեռուստատեսային ծառայություններից: Արանեա ընկերությունը հոգում է բաժանորդների մոտ առաջացած խնդիրները՝ համակարգչային սպասարկում, հակավիրուսային ծրագրերի տեղադրում և խնդիրը գրասենյակներից լուծում չստանալու դեպքում, տեխնիկական աշխատողները կազմակերպում են այցելություններ և փորձում են օպերատիվ լուծում տալ առաջացած խնդրի վերացման համար: Մենք առաջարկում ենք նաև GPS(գլոբալ տեղորոշման համակարգի ծառայություններ), ինչպես նաև դոմենային անվան գրանցման ծառայություն .am տիրույթում: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջնային դիրքեր և գտել է իր տեղը ինտերնետ ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպությունների շարքում: Ընկերության նպատակն է մատուցել մատչելի և որակյալ ծառայություններ, հաշվի առնելով շուկայի դինամիկ զարգացող պահանջներն ու նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:

Մեր Առաքելությունը

aranea_araneaԼինելով հայկական ընկերություն՝ մենք բարձր ենք գնահատում մեր շուկային բնորոշ առանձնահատկությունները, որը հանդիսանում է մեր ռազմավարական հիմնաքարերից մեկը:
Մեր առաքելությունն է մատուցել որակյալ և մատչելի հեռահաղորդակցական ծառայություններ՝ ընդլայնելով և ներմուծելով նորարական տեղեկատվական համակարգերը: