Ինտերնետը Ոսկետափում

Օպտիկական մալուխը գյուղերում10.19.16

Ոսկետափ գյուղում արդեն վերջնական շահագործման է հանձնվել օպտիկամանրաթելային ցանցը և գյուղի ավելի քան 90%-ը պատված է օպտիկական մալուխով, ինչի շնորհիվ հնարավոր է ապահովել ինչպես ինֆորմացիայի զրոյական կորուստ, այնպես էլ ինտերնետի մինչև 100 մբ/վ արագություն:

Գյուղերում օպտիկամանրաթելային ցանցի առկայության ապահովումը մեր ռազմավարական կարևորագույն խնդիրներից մեկն է: Ոսկետափը թվով արդեն 5-րդ գյուղն է, որտեղ առկա է օպտիկական մալուխը: Հիշեցնենք, որ նման ցացնի առկայությունը հասանելի է նաև Սիսավան, Արալեզ, Վանաշեն և Արարատ գյուղերում:

Աշխատանքները շարունակվում են և շուտով որակյալ ինտերնետի և IP հեռուստատեսության հասանելիությամբ կապահովվեն նաև Այգավան և Նոյակերտ գյուղերը: