9 Տարի

Մենք 9 տարեկան ենք...12.13.16

Արանեա ՍՊ Ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ի դեկտեմբերի 10-ին: Ամեն տարի ընկերությունը մեծ շուքով է նշում այս օրը, իսկ բոլոր սպասարկման սրահներում հաճախորդներին այդ օրը սպասվում է քաղցր հյուրասիրություն:

Այս տարի Արանեան դարձավ 9 տարեկան: Լինելով 9 տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունն արդեն ամրապնդել է իր դիրքերը հայկական շուկայում: Ամեն տարի ընդլայնվում են ընկերության ծառայությունների մատուցման տարածաշրջանները, իսկ ծառայությունների որակի բարելավման նպատակով պարբերաբար կատարվում են տեխնիկական բարեփոխումներ, ինչպես նաև ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ: