Թարմացումներ հեռուստացանկում


Թարմացումներ հեռուստացանկում

Արանեայի ինտերակտիվ հեռուստատեսության ալիքների ցանկը համալրվում է նոր և ժամանակակից հեռուստաալիքներով: Ավելացված հեռուստաալիքները ներառվել են բոլոր սակագնային փաթեթներում և հասանելի են թվային հեռուստատեսության բոլոր բաժանորդներին առանց որևէ հավելավճարի:

HomePlanet - այսուհետ 55 հեռուստաալիք նախկին 53-ի փոխարեն: Ավելացել են՝

  1. КВН ТВ
  2. Киносвидание

Planet+ - այսուհետ 70 հեռուստաալիք նախկին 63-ի փոխարեն: Ավելացել են՝

  1. КВН ТВ
  2. Киносвидание
  3. Бобер
  4. Бокс ТВ
  5. Успех
  6. Живи!
  7. О!

HomeMegaplanet - այսուհետ 144 հեռուստաալիք նախկին 126-ի փոխարեն: Ավելացել են՝

  1. КВН ТВ
  2. Киносвидание
  3. Бобер
  4. Бокс ТВ
  5. Успех
  6. Живи!
  7. О!
  8. Мужской
  9. Успех
  10. Русский Иллюзион
  11. Иллюзион+
  12. Детский
  13. Docubox
  14. Fightbox
  15. Fast'n'funbox
  16. Filmbox
  17. Filmbox Arthouse
  18. Fashionbox

Արանեա TV-ն պարզապես թվային հեռուստատեսություն չէ, այլ հեռուստաալիքների վերահեռարձակվում են ինտերնետի միջոցով (IP հեռուստատեսություն կամ IPTV), իսկ ինտերնետը կառուցված է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանցով: Արանեա TV-ն կոչվում է ինտերակտիվ, քանի այն հնարավորություն է տալիս ոչ միայն վայելել թվային հեռուստաեթերը, այլև ունի մի շարք խելացի հնարավորություններ, և , անկախ հեռուստացույցից, Արանեա TV-ն սովորական հեռուստաեթերը վերածում է խելացի հեռուստատեսության:

Արանեա TV-ում դուք կարող եք դիտել բաց թողնված հաղորդումները մինչև 7 օր ժամկետով, նախօրոք տեղեկանալ հեռուստաալիքների ցանկին և բովանդակությանը, մուտք գործել YouTube անմիջապես հեռուստացույցից և  վայելել բոլոր տեսանյութերը, դիտել մոտ 3000 ֆիլմերն ու մուլտֆիլմերը ВидеоКлуб հավելվածի միջոցով, տեղեկանալ եղանակի տեսությանը, տարադրամի փոխարժեքին և այլն: Այստեղ դուք կարող եք նաև խմբավորել և առանձնացնել նախընտրելի հեռուստաալիքները և ֆիլմերը, որպեսզի հետագայում ժամանակ չծախսեք դրանք նորից փնտրելու և գտնելու համար:

Վայելե՛ք խելացի հեռուստաեթերը Արանեայի հետ: