aranea_speed

Ինտերնետ

կապի արագության ստուգում10.16.16

Ինտերնետ կապի արագության ստուգում

Internet Speed test Դուք կարող եք չափել Ձեր ինտերնետ կապի արագությունը, հստակ իմանալ, թե տվյալ պահին ինչ թողունակության համար եք դուք վճարում: Ի տարբերության այլ տեստերի, չափումը կատարվում է Ձեր համակարգչից մինչև արտերկրում գտնվող սերվերներ, որը տալիս է տեղեկություն իրական արագության մասին:Ինտերնետի արագության ստուգում PING - Ցույց է տալիս, թե փոխանցվող տվյալը որքան ժամանակում հասավ վերջնական կետին: Ժամանակը հաշվվում է միլիվայրկյաններով(ms): Հետևաբար տվյալը որքան քիչ լինի, այնքան լավ: Օրինակ Skype-ով խոսելիս, եթե PING-ի տվյալը բարձր լինի, արտաբերած ցանկացած հնչյուն կհասնի լսողին մեծ ուշացումով: Download - Ցույց է տալիս տվյալների ներբեռնման արագությունը, այսինքն, որքան տվյալներ կարող եք ստանալ մեկ վայրկյանում: Արագությունը չափվում է Մեգաբիթ(Mbps)-ներով: Որքան բարձր, այնքան լավ: Upload - Ցույց է տալիս տվյալների արտաբեռնման արագությունը, այսինքն, որքան տվյալներ կարող եք ուղարկել մեկ վայրկյանում: Արագությունը չափվում է Մեգաբիթ(Mbps)-ներով: Որքան բարձր, այնքան լավ: