Կիբերանվտանգության հիմնախնդիրների մասին


Կիբերանվտանգության հիմանխնդիրների մասին

Մեր ընկերության Ցանցային Մասնագետ, Կիբերանվտանգության ոլորտի փորձագետ Բորիս Գևորգյանը ներկայացնում է 2018-ի կիբերանվտանգության տենդենցները, վերլուծում և մեկնաբանում դրա հիմնախնդիրները:

Արդեն ակնհայտ է, որ կիբերհարձակումների և կիբերվտանգների քանակը վերջին մի քանի տարիների ընթացքում էականորեն աճ է գրանցում, և Հայաստանը նույնպես զերծ չի մնում վնասներ կրելուց: Սա նշանակում է, որ մեր երկրում ամեն ընկերություն կարող է դառնալ ցանկացած տեսակի կիբերհարձակման թիրախ՝  սեփականատիրական տեղեկությունների գողացման, ենթակառուցվածքների կանոնակարգի խախտման և այլ նպատակներով: 2018-ին մենք բոլորս պետք է ավելի լավ պատրաստված և զինված լինենք, և, բացի ստանդարտ անվտանգության ուղեցույցներից՝ հուսալի գաղտնաբառեր, կողմնակի ծրագրային ապահովման արգելափակում, բարձր որակի firewall և այլն, ընկերությունները գալիս են այն եզրահանգման, որ պետք է ավելի կարևորություն տալ կիբերանվտանգության հարցերին և ցուցաբերել առավել համակարգված մոտեցում, քանի որ Տեղեկատվական Տեխնոլոգիաների մասնագետների հմտություններն ու գիտելիքները կարող են այլևս բավարար չլինել՝ ապահովելու տեխնոլոգիական աշխատանքների շարունակականությունը և տվյալների գաղտնիությանը:

Երկրորդ կարևոր պայմանը, որին պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ 2018-ի մայիսից կսկսի գործել Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված Ընդհանուր Տվյալների Պահպանման Կանոնակարգը: Չնայած այն փաստին, որ այն ընդունվում է ԵՄ-ում, դրա ազդեցությունը տարածվում է նաև հայկական ընկերությունների վրա, եթե նրանք հավաքում և մշակում են ԵՄ քաղաքացիների անձնական տվյալները: Սույն Կանոնակարգի դրույթների խախտումները ենթակա են վարչական տույժի մինչև 20 մլն եվրո գումարի չափով կամ, ինչպես կիրառվում է տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, նախորդ ֆինանսական տարում «ընդհանուր» տարեկան շրջանառության մինչև 4% -ի չափով, կախված նրանից, թե որ գումարը ավելի մեծ կլինի:

Որքան աճ է գրանցում գիտությունը, այնքան ավելի է շատանում հանցագործությունը: Իսկ կիբերհանցագործներն օգտվում են տարբեր երկրների օրենսդրական դաշտերի տարբերություններից և թերություններից, որպեսզի ամբողջությամբ իրականացնեն իրենց չարագործ նպատակները: Եվ 2018-ին արդեն Տեղեկատվական Տեխնոլոգիաների և նրա հետ սերտ առընչություն ունեցող այլ ոլորտների ընկերություններից շատերը դուրս կմնան մրցակցային պայքարից, եթե չսկսեն առավել ուշադրություն դարձնել անվտանգության խնդիրներին:

Եղե՛ք ապահով և տեղեկացված: