Համացանց կամ ինտերնետ

Համացանց կամ ինտերնետ10.16.16

Համացանց կամ ինտերնետ (անգլ.՝ Internet), աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։ Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն։ Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAP-ը։

Համացանցը և Համաշխարհային Ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք նույնանիշներ չեն։ Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, իսկ Համաշխարհային Ոստայնըփողկապակցված փաստաթղթերի ամբողջություն է, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներով։

Համաշխարհային Ոստայնը, ինչպես բազում այլ ծառայություններ (ներառյալ iMAP-ը, ֆայլերի փոխանակում, էլեկտրոնային փոստը) հասանելի են համացանցի միջոցով ։

Պատմական ակնարկ

1962 թ.ի հուլիսին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտում (Massachusetts Institute of Technology) Լիկլիդերի կողմից արված նոթերում գրված էին համակարգչային ցանցի միջոցով հասանելի սոցիալական շփումները նկարագրող ամենահին տեքստերը։ Դրանք հատկապես կոչված էին հեշտացնելու Մանրակրկիտ Հետազոտական Ծրագրերի Պաշտպանություն Գործակալության (Defense Advanced Research Projects Agency) գիտնականների միջև հաղորդակցությունը։

1962 թ.-ի հոկտեմբերին Լիկլիդերը դարձավ DARPA-ի համակարգչային հետազոտական ծրագրի առաջին ղեկավարը։ Նա համոզվեց իր հաջորդների՝ Իվան Ստերլանդ, Բոբ Թեյլորի, և MIT-ի հետազոտող Լոուրանս Գ. Ռոբերթսի համակարգչային ցանցերի նկատմամբ հետաքրքրության մեջ։

1961 թ.-ին Լեոնարդ Կլեյնռոքը (MIT) հրատարակեց առաջին տեսական նյութը՝ փաթեթներով հեռահաղորդակցման մասին, և 1964.-ին հրատարակեց արդեն այդ թեմայով գիրքը։

1965 թ.-ին Ռոբերթսը Թոմաս Մերիլի հետ փորձարկեց հեռավորաության վրա առաջին համակարգչային կապը՝ Մասաչուսեթս նահանգի և Կալիֆորնիայի միջև ընկած հատվածում։ Արդյունքը ցույց տվեց, որ համակարգիչները կարող են միասին աշխատել հեռավորության վրա, սակայն հեռահաղորդակցության եղանակը հեռախոսային համակարգի շրջանառության կառույցներում դեռ թերի էր։ Ի հայտ եկավ Կլեյնռոք փաթեթներով հաղորդակցության եղանակը։

1966 թ.-ին Թեյլորը DARPA-ում աշխատանքի ընդունեց Ռոբերթսին՝ ARPANET-ին ծանոթանալու միտումով։ Նախագծերը նա հրապարակեց 1967 թ.-ին։ Նախագծերի ներկայացման ժամանակ նա հայտնաբերեց նույն թեմայի շուրջ աշխատող գիտնականների երկու այլ խումբ՝ Միացյալ Թագավորության Ֆիզիկայի Ազգային Լաբորատորիայի խումբը և RAND Կորպորացիայի խումբը՝ Պոլ Բարանի հետ համատեղ։

1962 և 1965 թթ. միջև ընկած ժամանակահատվածում RAND-ի խումբը ուսումնասիրել էր փաթեթների փոխանակումը ամերիկյան բանակի համար։ Դրա նպատակն էր միջուկային հարձակման դեպքում հեռահաղորդակցության ապահովումը, որը թույլ է տալիս չկենտրոնացված ցանցում իրականացնել փաթեթներով տեղափոխում։ Խոսքը ARPANET-ի անկախ զարգացման մասին էր, չնայած նման հարձակման համար այն հավանաբար ամուր էր, այնուամենայնիվ, ARPANET-ը ստեղծված էր միայն գիտնականների միջև հեռահաղորդակցությունն հեշտացնելու համար։ Պոլ Բարանի հաշվետվությունը մնաց թղթի վրա և արագ մոռացվեց, բայց ARPANET-ի լեգենդը՝ որպես ատոմային հարձակման վերջին պատնեշ, գտավ իր ծագումը։

Այդ ընթացքում, բրիտանական Ֆիզիկայի Ազգային Լաբորատորիայում Դոնալդ Դեյվիսի թիմը հաջողություն էր ունեցել։ Կիրառելի էր NPL Ցանցը՝ փաթեթների տեղափոխության հիման վրա առաջին վանդակավոր ցանցը։ Սակայն համացանցի պատմության հիմնադիրները եվրոպացիները չեն. այսուհետ ARPANET-ը սկիզբ դրեց համացանցի պաշտոնական ծագմանը։։

1968 թ.-ի օգոստոսին DARPA-ն համաձայնեց ֆինանսավորել ARPANET-ի փաթեթների ուղեբաժանման նյութերի զարգացումը։ Այս գործընթացի իրականացումը վստահվեց BBN (Bolt Beranek and Newman) ընկերությանը՝ Բոստոնից։ Վերջինս աշխատեց Ռոբերտ Է. Կանի հետ (Bob Kahn) ցանցի ճարտարապետական կառուցվածքի վրա։ Ռոբերթսը բարելավեց ցանցի տոպոլոգիական և տնտեսական կողմերը։

Կլեյնռոքը պատրաստում էր ցանցի չափման համակարգերը։

1969 թ.-ի սեպտեմբերին, BBN-ն UCLA-ում տեղադրեց առաջին սարքավորումները, որտեղ աշխատում էր Կլեյնռոքը։ Ցանցի երկրորդ բույնը տեղադրվեց Ստանֆորդի հետազոտական ինստիտուտում (Stanford Research Institute), որտեղ գերտեքստի թեմայի շուրջ աշխատում էր Դուգլաս Էնգելբարտը։ Երկու լրացուցիչ բույն տեղադրվեցին Սանտա Բարբարայի և Յուտահի համալսարանների կողմից։ Այսպիսով, 1969 թ.-ի վերջին ARPANET-ն ուներ չորս բույն։

1970 թ.-ի դեկտեմբերին Ստիվ Կրոկերի կողմից ղեկավարվող Ցանցի աշխատանքային խումբը (Network Working Group) ավարտեց համակարգչից համակարգիչ հաղորդակցության հաղորդակարգը։ Վերջինս 1971 և 1972 թթ.-ի ընթացքում ընդունվեց ARPANET-ին միացված կայքերի կողմից։ Այն ցանցի օգտագործողներին թույլ է տալիս մշակել կիրառական ծառայություններ։

1972 թ.-ին Ռեյ Թոմլիսոնը գործի դրեց առաջին կարևոր ծառայությունը՝ էլեկտրոնային փոստը։ 1972 թ.-ի հոկտեմբերին Կանը Համակարգչային Հազորդակցության Միջազգային Կոնֆերանսում (International Computer Communication Conference) կազմակերպեց ARPANET-ի առաջին մեծ ցուցադրումը հասարակության համար

ARPANET-ից սկիզբ առավ Համացանցի հասկացուցությունը։ Դրա նպատակն էր տարբեր ցանցերի միջև կապի ապահովումը. ARPANET, հաղորդակցություն արբանյակների, ռադիոյի միջոցով։ Այս գաղափարը տվել է Կանը 1972 թ.-ին Internetting-ի անվան տակ։ ARPANET-ի NCP հաղորդակարգը թույլ չէր տալիս տեղեկատվություն տեղակայել ARPANET-ից դուրս, և ոչ էլ թույլ էր տալիս ստուգել տեղափոխման հավանական սխալները։ Այսպիսով, Կանը որոշեց ստեղծել մի նոր հաղորդակարգ, որը դարձավ TCP/IP-ն։

Զուգահեռաբար, Լուիզ Պուզենը Ֆրանսիայում ղեկավարում էր ARPANET-ի նման Cyclades ծրագիրը։ TCP/IP-ի շատ տիրույթներ զարգացվել են Cyclades-ի համար։ Պուզենն ու Կանը նշում էին, որ TCP/IP-ն զարգացել է Cyclades-ի միջոցով։

1973 թ.-ին Կանը խնդրեց Վենտոն Գ. Սերֆին (Vint Cerf) (նրան երբեմն լոչում էին Համացանցի հայր) աշխատել իր հետ, քանի որ վերջինս գիտեր NCP-ի աշխատանքի մանրամասները։ TCP-ն հղող առաջին փաստաթուղթը (A Partial Specification of an International Transmission Protocol) գրվել է Սերֆի կողմից 1973 թ.-ին. TCP-ի առաջին ձևական փաստաթուղթը՝ RFC675-ը գրվել է 1974 թ.-ի դեկտեմբերին։

TCP-ի սկզբնական տարբերակը միայն հնարավոր էր դարձնում հաղորդակցությունը՝ կազմելով վիրտուալ շրջանառություն։ Այն լավ էր աշխատում ֆայլերի տեղափոխման կամ հեռահար աշխատանքի համար, սակայն հարմարեցված չէր այնպիսի ծառայություններին, ինչպիսինն է օրինակ՝ Համացանցային հեռախոսակապը։ Այսպիսով TCP-ն առանձնացվեց IP-ից և UDP-ից, որոնք նախատեսված էին առանց շրջանառության տեղափոխության համար։

1980 թ.-ի վերջին Գիտությունների Ազգային Հիմնադրամը NSF (National Science Foundation), որը կախված էր ամերիկյան վարչակարգից, գործարկում է գերհզոր հինգ համակարգչային կենտրոններ, որոնց օգտագործողները կարող էին կապվել՝ անկախ ԱՄՆ-ում գտնվելու իրենց վայրից։ Այսպիսով ARPANET-ը հասանելի էր դառնում ավելի մեծ տիրույթում։ Այս համակարգը գլխապտույտ հաջողության հասավ, և 1980 թ.-ի վերջին կարևոր մակարդակի հասնելուց հետո արդեն 1990-ականների սկզբին դուրս եկավ առևտրային շրջանառության։

1990-ականների սկիզբը նշանավորվեց Համացանցի ծնունդով, որ մենք ճանաչում ենք այսօր որպես վեբ (web)՝ HTML էջերի ամբողջությունը, որն ընդգրկում է տեքստ, հղումներ, նկարներ, URL հասցեներ՝ հասանելի https հաղորդակարգով։

Թիմ Բերներս Լիի կողմից CERN-ում զարգացրած այս ստանդարտները արագորեն հայտնի դարձան՝ Մարկ Ադրեսենի և Էրիկ Բինայի կողմից NCSA -ում զարգացրած Mosaic առաջին մուլտիմեդիա զննարկիչի շնորհիվ։