Հրավիրում ենք աշխատանքի...

Աշխատանք Արարատի մարզում10.18.17

Զարգացրու՛ քո տեխնիկական ու ցանցային գիտելիքները Արանեայի օգնությամբ:

Մենք փնտրում ենք ակտիվ ու եռանդուն երիտասարդների, ովքեր ցանկանում են հմտացնել իրենց գիտելիքները տեխնիկական և ցանցային ոլորտներում և դառնալ տեխնիկական սպասարկման հրաշալի մասնագետներ:

Դիմելու կարգ՝

Կարող են դիմել 20 տարին լրացած բոլոր երիտասարդները, ովքեր ունեն համակարգչային գիտելիքների մինիմալ բազա և ցանկանում են ձեռք բերել ցանցային, տեխնիկական գիտելիքներ և դառնալ ոլորտի լավ մասնագետ:





Ընկերության կողմից ընտրված լավագույն թեկնածուները անցնելու են նախնական պրակտիկա, որի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած մասնակիցները կանցնեն հիմնական աշխատանքի: :

Ծանոթացեք պայմաններին և ուղղարկեք Ձեր ինքնակենսագրականները hr@aranea.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնը՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ: Կարող եք թողնել նաև Արանեա խանութ-սրահներից որևէ մեկում:

Աշխատանքային պարտականություններն ու անհրաժեշտ որակները՝

  • Կատարել բաժանորդներին՝ Արանեա ցանցին միացումներ,
  • Զբաղվել բաժանորդների մոտ առկա տեխնիկական խնդիրների լուծմամբ,
  • Կատարել տեղազննումներ ու քարտեզագրումներ բաժնի պատասխանատուի հետ,
  • Տիրապետել ընկերության մատուցած ծառայությունների մասին լիարժեք ինֆորմացիային,
  • Ունենալ համակարգչային մինիմալ գիտելիքներ,
  • Ունենալ ֆիզիկական լավ պատրաստվածություն,
  • Ունենալ շփման և սպասարկման հմտություններ,
  • Կապի և տեխնիկայի ոլորտի մասնագետի որակավորումը ցանկալի է,
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Ցանցերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Սիրով սպասում ենք Ձեզ

Հարգանքներով՝   Մարդկային Ռեսուրսների Բաժին